Հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 600 դպրոց է վնասվել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հակամարտության սկզբից ի վեր Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց։

«Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց, իսկ ագրեսորների գործողությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1000 աշակերտ և ուսուցիչ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած քննարկման ժամանակ։

Leave a Comment