Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են. Պուտին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են. Պուտին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են համատեղ պատմական անցյալի, այդ թվում՝ մշակութային ժառանգության ամուր հիմքի վրա։

Ըստ ադրբեջանական APA -ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս հայտարարությունն արել է Դերբենտում Ադրբեջանի պետական երաժշտական-դրամատիկական թատրոնի բացման ժամանակ։

Բացմանը տեսակապով մասնակցելով՝ Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ Դերբենտում վերանորոգված Ադրբեջանի պետական ​​դրամատիկական թատրոնի բացումը նշանակալի իրադարձություն կլինի Դաղստանի Հանրապետության, Ռուսաստանի և հարևան պետությունների մշակութային կյանքում։

Իր ելույթում Պուտինը նաև անդրադարձել է ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ դրանք կառուցված են համատեղ պատմության և մշակութային ժառանգության ամուր հիմքի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment