
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցներ են եկել իր տուն, հասել բակ՝ առանց թույլտվության։ Ակտիվիստի հարցին՝ ինչի՞ համար են եկել, ոստիկանները պատասխանում են, որ հասցեն են ուզում ճշտել։ «Հարևաններից իմացեք»,- Մարգարյանի պատասխանից հետո ոստիկանները հեռացել են։
Հիշեցնենք, որ երեկ ակտիվիստ Միքայել Մարգարյանի և Ալեն Սիմոնյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:
Աղբյուրը` Միքայել Մարգարյան