Հորմուզի նեղուցում երեք նավի տեղաշարժը կանխվել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից

Այսօր առավոտյան Հորմուզի նեղուցը բաց լինելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո տարբեր երկրների պատկանող երեք կոնտեյներային նավ ուղղություն է վերցրել դեպի նշանակված անցման միջանցքը, սակայն ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նախազգուշացումից հետո ստիպված էին հետ վերադառնալ, հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Նրանք հավելել են, որ Հորմուզի նեղուցը փակ է, և այս տարածքում ցանկացած տեղաշարժ կհանդիպի «կոշտ պատասխանի»։

«Արգելվում է ցանկացած նավի տեղաշարժը Իսրայելի, Միացյալ Նահանգների, նրանց դաշնակիցների և կողմնակիցների նավահանգիստներ՝ ցանկացած ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր Հորմուզի նեղուցում «թշնամական նավերն» արգելափակելու օրինական իրավունքի մասին։ 

The Wall Street Journal-ը գրել էր, որ Իրանի դեմ իրականացվող գործողության պատճառով քննարկում է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի թվաքանակը 10 000-ով ավելացնելու հնարավորությունը։ 

Leave a Comment