Զորակոչից խուսափելուն օժանդակելու համար մեղադրանք է ներկայացվել 3 անձի․ ՔԿ

Զորակոչից Մ․Պ․-ին խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նրա մորը, կեղծ փաստաթուղթ տրամադրող բժիշկին ու մեկ քաղաքացու, հայտնել է ՔԿ-ն։

Ըստ հրապարակման՝ 2024 թվականի ապրիլի 29-ին նա Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Այն հերքվել է ինչպես բժշկական կլինիկայում և ախտորոշիչ լաբորատորիայում կատարված հետազոտություններով, այնպես էլ վարույթի շրջանակում նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով, նշված է հրապարակման մեջ։

Զորակոչիկի մայրը, բժշկական կենտրոնի բժիշկը և քաղաքացի Հ.Մ.-ն խոչընդոտներ վերացնելով և տեղեկություններ տրամադրելով օժանդակել են Մ.Պ.-ին, սակայն հանցանքն ավարտին չի հասցվել:

Ա.Ի.-ի, Ա.Ն.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով):

Զորակոչիկը ճանաչվել է պիտանի և ծառայության անցել ԶՈՒ-ում։

Leave a Comment