ԻՀՊԿ–ն Մերձավոր Արևելքի բնակիչներին հորդորել է լքել ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը




 

Sputnik. ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մտադիր է գտնել և վերացնել ԱՄՆ զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։


 


Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել ԱՄՆ զորքի տեղակայման վայրերը։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։


 


«Լքե՛ք ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ վնաս չհասցվի», – ասվում է հայտարարության մեջ։


 


ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինվորականները անողոքաբար սպանում են Իրանի խաղաղ բնակչությանը, և իրենք մտադիր են գտնել և վերացնել ամերիկյան զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։


 


Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։


 


Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:


 


 


Leave a Comment