Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը. ՆԳՆ ՓԾ

 Կապան քաղաքում գետի վարարում չի եղել, հորդառատ անձրևների հետևանքով Արզումանյան փողոցում փլուզվել է սելավատարի պատնեշը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Մարտի 27-ին՝ ժամը 12։10-ին, Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ Հետագայում պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները լցվել են ավտոճանապարհ, և կան արգելափակված ավտոմեքենաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարար ծառայությունը արագ արձագանքել է իրավիճակին, և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Leave a Comment