Վարդանյան․ Ըստ հարցումների՝ ընդդիմադիր ուժերը հանրագումարում ունեն ավելի շատ ձայն, քան Փաշինյանը

Վարդանյան․ Ըստ հարցումների՝ ընդդիմադիր ուժերը հանրագումարում ունեն ավելի շատ ձայն, քան Փաշինյանը

27 մարտի 2026 – 13:54 AMT

PanARMENIAN.Net – Ըստ հարցումների՝ ընդդիմադիր ուժերն այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ ձայներ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ ճեպազրույցների ժամին:

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչու իրենց կողմից հայտարարված հարցումների արդյունքները չեն հրապարակվում, հայտնում է Aysor.am-ը:

«Քաղաքական ուժը հարցումներ իրականացնում է իր համար, և հրապարակել-չհրապարակելը իր որոշման տիրույթում է։ Մենք հարցումներ իրականացնում ենք մեզ համար՝ տեսնելու, թե մեր որ նարատիվներն ինչպես են աշխատում և որ ուղղությամբ պետք է շարունակենք աշխատանքները։

Եթե ձեզ շատ են հետաքրքրում հարցումների արդյունքները, ապա հրապարակենք մի դրվագ․ ոչ միայն մեր իրականացրած, այլ նաև մյուս հարցումներով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում ձևավորել մեծամասնություն, այլ նաև ընդդիմադիր ուժերն այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment