Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ձգտում ենք խորացնել այս հարաբերությունները: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ձգտում ենք խորացնել այս հարաբերությունները։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, հավատարմությունը միջազգային իրավունքին և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»,- գրել է Կոշտան:
Անտոնիու Կոշտան նշել է հանդիպման վայրը և հույս է հայտնել, որ կհանդիպի Փաշինյանի հետ:
«ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ին՝ Երևանում: Ակնկալում եմ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտնել է Կոշտան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: