
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, որպեսզի նրանց վնաս չհասցվի։
Պահապանների կորպուսը հայտարարել է, որ մտադիր է գտնել և ոչնչացնել ամերիկացի զինվորականներին, որոնք որպես վահան օգտագործում են քաղաքացիական օբյեկտները, և նշել է, որ ԱՄՆ զինվորականները «անխնա սպանում են Իրանի քաղաքացիական բնակչությանը»: