27 մարտի 2026 – 13:07 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը առաջին անգամ ընդգրկվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում, հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։
Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրում զույգը 123.34 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը:
Այս արդյունքի շնորհիվ նրանք բացել են հնարավորություն, որպեսզի հաջորդ աշխարհի առաջնությունում ևս մեկ հայկական զույգ մասնակցի մրցաշարին, ինչպես նաև ապահովել են մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան պրի) երկու ուղեգիր, որը տրամադրվում է բացառապես Միջազգային սահքի միության (ISU) կողմից։
Տղամարդկանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը չի հաղթահարել կարճ ծրագրի արգելքը: