Կասկածելի անցյալ ու հետագիծ թողած պապու թոռան այսօրինակ խոսույթը չի կարող տարօրինակ դիտվել



Շարունակելով ինք զինք մատուցել որպես սկզբունքային հակառուս՝ Նիկոլը Կառավարության նիստում կրկին առաջ է տարել թուրք-ադրբեջանական քարոզչական նարատիվները. պնդել է, թե նա, ով ապրելով Հայաստանում, իր ինքնության մասին խոսելիս հայտարարում է՝ ասենք Վանից է, նշանակում է՝ ստալինյան մոդելի հայրենասիրության կրող է: Ըստ Նիկոլի՝ նման մարդիկ Ստալինի կողմից «ափլոդ» արված պարամետրերով են մտածում:

Կասկածելի անցյալ ու հետագիծ թողած պապ ունեցող Նիկոլի այսօրինակ խոսույթը չի կարող տարօրինակ դիտվել. գեները ոչ միայն չեն լռում, այլև բարձրաձայն բղավում են ու թշնամունը պարտադրում:

Նիկոլն ակնհայտորեն խնդիր ունի Արևմտյան Հայաստանի ու դրա բնիկների հետ: Թուրքերը պատվիրել են Նիկոլին վերացնել հայ ժողովրդի ինքնությունն ու պատմական հիշողությունը, այլասերել գենն ու գիտակցությունը: Մարդիկ այլևս իրավունք չպետք է ունենան՝ հիշելու սեփական պապերին առավել ևս այն դեպքում, եթե այդ պապերը Արևելյան Հայաստան են բռնագաղթել Արևմտյանից, եթե ունեն ոչ թրքահաճո հիշողություն: Մոռացեք ձեր արմատները, մոռացեք արևմտահայկական պատմական քաղաքները, բնակավայրերն ու շեները, զի այդպս է Նիկոլին պատվիրել Ալլահշուքյուրը:

Հիմա հասկանալի է, չէ՞, ինչու է Նիկոլը եկեղեցու հետևից ընկել. եկեղեցին է հայ ժողովրդի պատմական հիշողության ու ինքնության պահապանը, որի հետ մեծ պորբլեմ ունի Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment