Փաշինյանը կրկնում է Ալիևի մտքերը – Նորություններ 27.03.2026

«Հայաստանի և Ղարաբաղի էլիտաները Ղարաբաղի ժողովրդին պահել են պատանդի կարգավիճակում»։

Երեկ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նա արել է 2023 թվականի հուլիսի 21-ին՝ Շուշիի գլոբալ մեդիաֆորումի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, երբ նշել է․

«Ներկայումս վերաինտեգրման հարցը կախված է նրանից, թե երբ կկարողանան Ղարաբաղի հայ բնակիչները ազատվել այն խունտայից, որը նրանց վերցրել է պատանդ և շահագործել որպես ստրուկներ»։

Փաշինյանն արդեն նույնիսկ չի էլ փորձում ձևափոխել՝ այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը։ Դեռ մնացե՞լ են մարդիկ, որոնց համար պարզ չէ, որ ՀՀ գործող վարչակազմը սկսել է կառավարվել ուղիղ Ադրբեջանից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան

Leave a Comment