Իրանը մեղադրում է Սարդար Ազմունին ահաբեկիչների հետ համագործակցության մեջ

Իրանը մեղադրում է  Սարդար Ազմունին ահաբեկիչների հետ համագործակցության մեջ

«Զենիթի» և Կազանի «Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ Սարդար Ազմունի ակտիվները բռնագրավվել են Իրանում։ Այս մասին հայտնել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Որոշումը կայացրել է Իրանի Գոլեստան նահանգի դատախազությունը։ Գործակալության տվյալներով՝ Ազմունը գտնվում է Իսրայելին և Միացյալ Նահանգներին աջակցելու մեջ մեղադրվող 16 անձանց ցուցակում։

«Այս բոլոր անձինք աջակցել են սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ ահաբեկչական կառավարության հետ կապված համագործակցողներին և բնակվում են Իրանից դուրս», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք,որ Սարդար Ազմունը այժմ խաղում է Դուբայի «Ալ Ահլի» ակումբում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment