
«Երբ հասաք էն աստիճանի, որ ուղիղ տեքստով սկսեցիք գրել կեղծ տեղեկություն, որ իմ մեքենայի մեջ արգելված բաներ են գտել… ես ձեզ դատի եմ տվել, կհանդիպենք դատարանում»,- դիմելով «Ժողովուրդ»-ի լրագրողին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Պահանջում եմ վեճի առարկայի վերաբերյալ հրապարակումներ, նոր զրպարտչական նյութեր չգրել, քանի դեռ գործը գտնվում է դատարանում»:
«Գնացեք Քննչականին ու Ոստիկանությանը դատի տվեք, երկու մարմին հաստատել են»,- նշեց լրագրողը: «Կա՞ գրած, որ իմ մեքենայի միջից բան է հայտնաբերվել»,- արձագանքեց պատգամավորը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է օրաթերթում հրապարակված նյութին, որտեղ նշվում է, որ «Հովհաննիսյանի մեքենայից 2017-ին հայտնաբերվել է 0,24 մգ զանգված»: