ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ իրականացվող գործողության պատճառով քննարկում է Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի թվաքանակը 10 հազարով ավելացնելու հնարավորությունը, գրել է The Wall Street Journal-ը:
Պենտագոնի նպատակն է Թրամփին ավելի շատ ռազմական գործիքներ տրամադրել, չնայած վերջինիս՝ Թեհրանի հետ վարվող խաղաղ բանակցություններին, ասվում է հրապարակման մեջ:
Ըստ պարբերականի՝ ծրագրով նախատեսվում է ուղարկել հետևակային և զրահատեխնիկական ստորաբաժանումներ: Նրանց կմիանան նաև մոտ 5 հազար ծովային հետևակային և մի քանի հազար օդադեսանտային, որոնք արդեն հրաման են ստացել մեկնել տարածաշրջան:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին:
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանը խնդրել է բանակցություններ, պատրաստ է զիջումների, և քննարկում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետից բաղկացած փաստաթուղթը: Թեհրանը պատասխանել էր, որ Թրամփի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են մեկ նպատակ՝ «հանդարտեցնել» նավթային շուկաները:
