Իրանը «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակներում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ սկսել է հարձակումների 83-րդ ալիքը։
Tasnim լրատվական գործակալությունը մեջբերել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ գործողության թիրախում են եղել Իսրայելի հարավային Աշդոդ քաղաքում գտնվող նավթի պահեստները, Մոդիինում գտնվող ռազմական բազան, տարածաշրջանում ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանակման կենտրոնը, Ալ-Զաֆրա (ԱՄԷ) և Ալ-Ուդեյդ (Քաթար) ռազմական բազաները, Ալի ալ-Սալեմ ավիաբազայի (Քուվեյթ) տրանսպորտային ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և վերանորոգման անգարները, ինչպես նաև Շեյխ Իսա ավիաբազայի (Բահրեյն) կործանիչների և ռեակտիվ ինքնաթիռների վառելիքի բաքերը։