Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը Ջիդդայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է SPA լրատվական գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները, հիմնականում՝ Մերձավոր Արևելքում ռազմական սրացումը և ուկրաինական հակամարտության զարգացումը։
Զելենսկին Սաուդյան Արաբիա է ժամանել մեկ օր առաջ։ Կիևը նախկինում հայտարարել էր Մերձավոր Արևելքի երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցելու ցանկության մասին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության ամրապնդման հարցում։