«10 օրով հետաձգում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը»․ Թրամփ

«10 օրով հետաձգում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածները հետաձգելու մասին: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում։

«Իրանական կառավարության խնդրանքով, հետաձգում եմ էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը տասը օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով ժամը 04:00-ն – խմբ.): Բանակցությունները շարունակվում են և, ի հեճուկս կեղծ լրատվամիջոցների և այլոց սխալ հայտարարությունների, շատ հաջող են ընթանում»,- գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չբացի Հորմուզի նեղուցը։ Իսկ ավելի ուշ նա հայտարարել է, որ 5 օրով հետաձգում է հարվածները։

Leave a Comment