Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մարտի 26-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» (MEDEF International) կազմակերպությունում։ 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ֆրանսիական պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները։ Քննարկումների առանցքում եղել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

 

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment