Քրեական ոստիկաններն ու քննիչները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում, 10 անձ ձերբակալվել է․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակների և չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տասը անձ ձերբակալվել է։
«Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։