Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. կա 10 ձերբակալված ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. կա 10 ձերբակալված

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա և Երևան քաղաքի քննչական վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, դատարանի որոշմամբ, մարտի 26-ին խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեում։
Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակների և չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք։ 10 անձ ձերբակալվել է։

Leave a Comment