Վարժական հավաքով զորակոչված անձ է ձերբակալվել այլ պահեստազորայիններին վնասվածք հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վարժական հավաքով զորակոչված անձը վնասվածք է հասցրել վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին։
«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է», – գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Facebook–յան իր էջում։
Նա նաև հայտնել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Վարդենիսում 3 պահեստազորայիններ են դանակահարվել։ «Առաջին լրատվականի» հաղորդմամբ, ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։