Կսահմանվեն զբոսավարների որակավորման նոր պահանջներ. կգործի երեք ընթացակարգ

Կներդրվի պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգ զբոսավարների համար

Կսահմանվեն զբոսավարների որակավորման նոր պահանջներ. կգործի երեք ընթացակարգ


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Գործադիրը սահմանել է Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը, որով նախատեսվում է որակավորման երեք հիմնական ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ 


Նշվում է, որ այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։ 


Որոշման նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։ 


Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ 


Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Leave a Comment