Հայաստան կարելի է ներմուծել հումք և սարքավորումներ և ազատվել դրա համար նախատեսված մաքսատուրքից, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Հայաստան կարելի է ներմուծել հումք և սարքավորումներ և ազատվել դրա համար նախատեսված մաքսատուրքից, հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հայտնել է, որ մաքսատուրքից ազատվելու հնարավորությունը տրվում է այն դեպքում, եթե ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են արտադրություն կազմակերպելու համար։
«Միայն 2018-2025 թվականների ընթացքում 450 այդպիսի ներդրումային ծրագիր ստացել է արտոնություն՝ 246 միլիարդ դրամի չափով», – ասաց Պապոյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում։
Նախարարը նշեց, որ այդ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 41 հազար նոր աշխատատեղ։