
Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին վնասվածք հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է. նա նույնպես վարժական հավաքների մասնակից է, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայիններին վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավդալյանը:
Նա հավելել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ երեք պահեստազորայիններ դանակահարվել են և տեղափոխվել հոսպիտալ։ ՊՆ-ից լրատվամիջոցին հայտնել էին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։