Դանակահարվածները վարժական հավաքի մասնակիցներ են, կա ձերբակալված. մանրամասներ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ինչպես նաև նշեցին՝ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Վարդենիսի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից հաստատեցին լուրը և MediaHub-ին հայտնել էին, որ
վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

«Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- ասացին գերատեսչությունից:

Էմմա Մարտիրոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment