6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափի մոտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը:
Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է մարտի 26-ին, էպիկենտրոնը գտնվում է Միյակո քաղաքից 165 կմ արևելք։