ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Իրանի նավթային պաշարների՝ ամերիկյան վերահսկողության տակ անցումը համարել է կենսունակ տարբերակ։
«Իրանական նավթի վրա վերահսկողությունը ստանձնելը տարբերակներից մեկն է», – ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են նման քայլի հնարավորության մասին։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը հակադարձ հարվածում է Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածներով։