Լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական թիրախների դեմ իրականացրել է 87 ռազմական գործողություն։
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ շարժման հայտարարությանը հղում անելով՝ հարձակումները կատարվել են 2026 թվականի մարտի 25-ին՝ իսրայելական ռազմական դիրքերի, բազաների և տեղակայման վայրերի, ինչպես նաև Լիբանան-Իսրայել սահմանի մոտ գտնվող իսրայելական զորքերի դեմ։
«Հեզբոլլահը» պնդում է, որ հարվածները ուղղված են եղել բացառապես Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական թիրախներին։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ գործողությունները ուղղված են եղել ռազմական ենթակառուցվածքների դեմ: