Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Դեմիրճյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Դեմիրճյան փողոցում։
Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է հավաքվում են խորհրդարանի շենքի առջև ՝ պահանաջելով հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:
Տարածված տեսանյութում երևում է, որ ակտիվիստներից մեկը մոտենում է Ալեն Սիմոնյանին, նրանց միջև սուր խոսակցություն է սկսվում, Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին ասում է․ «Սրան տարեք»։
«Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին», – «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցել է, որ բերման են ենթրակվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսկացության անդամ է: