
«Ուկրաինան չպետք է համաձայնի տարածքային զիջումների», – այսօր հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Դա սխալ մոտեցում է և լիովին համապատասխանում է բանակցությունների ռուսական ուղեցույցին՝ պահանջել մի բան, որ երբեք նրանց չի պատկանել», – ասել է Կալլասը։
ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Դոնբասի զիջումը «ծուղակ է լինելու, որում մենք չպետք է հայտնվենք»։