Նոր մանրամասներ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Միջադեպ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև։ Սիմոնյանի՝ ԱԺ ժամանելու պահին նրան են մոտեցել քաղաքացիներն ու առաջարկել են զրուցել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է․ «Ոչ, զրուցելու ժամանակ չունեմ, քո հետ զրուցելու չկա, դու արժանի չես»։

Սիմոնյանի նման պատասխանից հետո քաղաքացին հարցրել է՝ ինչո՞ւ եք այդպես վարվում ժողովրդի հետ։

Երկխոսությունը վերածվել է փոխադարձ հայհոյանքների, Ալեն Սիմոնյանը վիրավորել ու հայհոյել է քաղաքացուն ու հրահանգել՝ «հավաքել» նրանց ԱԺ-ի մոտից։

ԱԺ խոսնակի թիկնապահները հրել են քաղաքացիներին ու հեռացրել տարածքից, իսկ ոստիկանները բերման են ենթարկել նրանցից մեկին։ Բերման ենթարկվածը «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանն է։

 

Leave a Comment