Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանցկացնենք. Փաշինյան

Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանցկացնենք հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանա։

Նա նշել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում 2/3 ստանալու ՔՊ ձգտումը կապված է Սահմանադրության ընդունման հետ:

«Կգնանք, մեր ժողովրդին կբացատրենք, կհամոզենք, կխոսենք նորից»,- նշել է վարչապետը:

Իշխանությունները հայտարարել էին, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացնեն ընտրություններից հետո: Նախագիծը նախ խորհրդարանում պետք է հաստատվի, որի համար պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ:

 

Leave a Comment