Ազգային ժողովի պատգամավորները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրեցին Թադևոս Ավետիսյանին։
Նրա թեկնածությունն առաջադրել էին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ Թադևոս Ավետիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2։