Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել


Միջազգային


Օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ականի վրա է կանգնել ու պայթյունից վնասվածքներ ստացել ադրբեջանցի Ջեյհուն Ֆիրդովսի օղլու Աբբասովը (ծնված 1985թ.):

Ադրբեջանական Teleqraf-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներն այժմ մեկնում են դեպքի վայր՝ պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տուժածին անվտանգ տարհանելու համար:

Հետաքննություն է սկսվել:


Leave a Comment