26 մարտի 2026 – 17:56 AMT
PanARMENIAN.Net – IDBank-ը մասնակցում է TOON EXPO 2026-ին և մարտի 27-29-ը ներկայանալու է հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, անակնկալ նվերներով և պատրաստ օգնելու գնել երազանքների բնակարանը։
Անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին՝ TOON EXPO-ն այցելուներին և մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների հետ կառուցապատման, անշարժ գույքի գործակալության, բանկային համակարգի, մատակարարման ոլորտներից, օգտվել շահավետ առաջարկներից, որ գործելու են հենց ցուցահանդեսի ընթացքում։
IDBank-ի թիմն էլ իր տաղավարում կպատասխանի բոլոր հարցերին, կօգնի երբեմն բարդ ու անորոշ թվացող գործընթացն առավել պարզ, արագ ու հեշտ դարձնել, հասկանալ՝ ինչի՞ց սկսել և ինչպե՞ս ճիշտ համակարգել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու գործընթացը։
Բացի այդ, Բանկը հաճախորդների համար ունի մեծ անակնկալ:
Այն հաճախորդները, ովքեր TOON EXPO-ի ընթացքում Բանկի տաղավարում կդիմեն գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, կստանան Բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin (հարկումից հետո)։
Իսկ Բանկի հիփոթեքային վարկերին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ կայքում, գտնել ամենահարմարն ու նախընտրելին և դիմել վարկի ստացման համար Բանկի հենց TOON EXPO-ի տաղավարում՝ օգտվելով նաև բացառիկ առաջարկից։
TOON EXPO-ն տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին և 29-ին, ժամը՝ 11:00-21:00, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում (Ոսկերիչների 1):
Idcoin-ները հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: