Գլխավոր դատախազությունն արձագանքել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից մարտի 26-ին կազմակերպված ցույցի և հնչեցրած կասկածներին, թե արդար դատաքննություն չի իրականացվում։
2024-ի նոյեմբերին Արտաշատում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մահացել էին 15-ամյա Ռուբինյանը և 46-ամյա Արտակ Մաթևոսյանը։
Գործով մեղադրյալ Մաթևոսյանի ազգականը՝ Արթուր Խաչատրյանը, այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին պատմել է, որ արդեն շուրջ մեկուկես տարի բարձրաձայնվում է արդար քննության անհրաժեշտության մասին, սակայն, իր համոզմամբ, գործով մի շարք կարևոր հանգամանքներ անտեսվել են։
Դատախազությունը հակադարձել է՝ հայտարարելով, որ քրեական գործը դատարան է ուղարկվել 2025-ի օգոստոսին, մեղադրյալների նկատմամբ կալանք կիրառելու դատարանի որոշումները հաստատել են մեղադրանքի առկայությունը։
Գերատեսչությունը, հիմք ընդունելով նախաքննության ապացույցները, հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մաթևոսյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ռուբենյանի կրծքավանդակին։
