Զոհված զինվորների ծնողները հաղորդում են ներկայացրել դատախազություն՝ պահանջելով վարույթ նախաձեռնել Փաշինյանի դեմ

Զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործության համար։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իրավապահ մարմինների անունից խնդրել է Փաշինյանին օգտվել սահմանդրական՝ լռելու իրավունքից, քանի որ իրավաբաններն արդեն չեն հասցնում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

«Մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հաղորդումն է ներկայացնում։ Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը նշել էր, թե գնացել են գիտակցված զոհողությունների՝ փրկության համար։ Այսինքն` ընդունել է, որ այն, ինչ կատարվել է 2020թ-ին պատերազմի ընթացքում՝ իր դիտավորյալ զոհողությունն է»,- նշել է Վահան Հովհաննիսյանը։

Leave a Comment