«Իրանցի բանակցողները մեզ «աղաչում են» գործարք կնքել»․ Թրամփ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Իրանցի բանակցողները մեզ «աղաչում են» գործարք կնքել»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Թեհրանը «աղաչում է» Վաշինգթոնին համաձայնագիր կնքել։

«Իրանցի բանակցողները շատ տարբեր են և «տարօրինակ»։ Նրանք աղաչում են մեզ գործարք կնքել, ինչը պետք է անեն, քանի որ նրանք ռազմական առումով ջախջախված են և վերականգնման ոչ մի հնարավորություն չունեն, և այնուամենայնիվ, հրապարակավ հայտարարում են, թե միայն «ոսումնասիրում են մեր առաջարկը»», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Թրամփը նշել է, որ Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի հակամարտությունն ավարտելու վերաբերյալ Վաշինգթոնի առաջարկին, հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի լուրջ հետևանքների։

Leave a Comment