Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ Թրամփի պլանը և ներկայացրել է սեփական պայմանները

Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը և հանդես է եկել բանակցությունների սեփական պլանով

Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ Թրամփի պլանը և ներկայացրել է սեփական պայմանները


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը և հանդես է եկել բանակցությունների սեփական պլանով, հայտնում է MK.ru-ն։


Իրանական պետական հեռուստատեսությունը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հայտնել է, որ Թեհրանը մերժել է Պակիստանի միջոցով ստացված պլանը։ 


Իրանական կողմը հայտարարել է, որ «կդադարեցնի պատերազմն այն ժամանակ, երբ կորոշի դա անել, և երբ կկատարվեն իր սեփական պայմանները»։ Մինչ այդ Թեհրանը մտադիր է շարունակել մարտական գործողությունները ողջ տարածաշրջանում։ 


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պարզաբանել է, որ ստացված առաջարկները փոխանցվել են երկրի բարձրագույն ղեկավարությանը, սակայն հավելել է, որ Իրանն «այս պահին մտադիր չէ բանակցություններ վարել»։ 


Թրամփը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը վախենում է ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողություններից՝ կատակելով, թե այդ վախի պատճառով «ոչ ոք չի ցանկանում գլխավորել Իրանը»։


Leave a Comment