Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան



Tert.am-ը գրում է․


Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ կապ չունեք: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:



«Ուրեմն այդ դեպքում մենք պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը, և ի վերջո Արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment