26 մարտի 2026 – 16:01 AMT
PanARMENIAN.Net – Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:
«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»,- հայտնել են կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հաղորդել։
«Լուրերի» տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում եղել է Արմեն Այվազյանը՝ Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի նախկին պետը, ինչպես նաև նույն բաժնի նախկին և գործող այլ պաշտոնատար անձինք։