Հայտնի են՝ անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները

Հայտնի են՝ անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները

Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից այսօր կազմակերպված ցույցին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցին, հայտնում է. «2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատարան է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 7-ին: Չանդրադառնալով քրեական գործի ամբողջ բովանդակությանը (այն հասանելի է այս հղումով՝ https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=27303072741159081), նշենք, որ ցուցարարների բարեկամ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, որի արդյունքում անչափահաս Ռոբերտ Ռուբենյանը մահացել է: Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների զննություններով, փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել է մեղադրյալների հանցավոր գործողությունները, իսկ վկաների, տուժողների ցուցմունքների արժանահավատ լինելը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համատեքստում, այլ ապացույցների հետ համակցության մեջ: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները, ձեռք բերված ապացույցները գնահատման են ենթարկվել վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության տեսանկյունից և դրա արդյունքում ստացված հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում մեղադրյալները ձերբակալվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, որպիսի գործողությունների իրավաչափ լինելը և ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը հաստատվել է նաև դատարանների կողմից՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունները քննության առնելիս:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment