ԿԳՄՍՆ․ Տարկետման դիմումների ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է

ԿԳՄՍՆ․ Տարկետման դիմումների ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է

26 մարտի 2026 – 15:04 AMT

PanARMENIAN.NetԿրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեություն իրականացնող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի ապրիլի 30-ը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Գիտության և կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի ձեռքբերումներ ունեցող քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ տարկետում ստանալու համար։

Նախարարությունից հայտնել են, որ դիմումը (ըստ սահմանված ձևի) և դրան կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը՝ բնօրինակներով կամ պատճեններով, քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում նաև լիազորագրով) պետք է ուղարկեն ԿԳՄՍ նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Տարկետման տրամադրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարությունը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում դիմումները և կից փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝ էլեկտրոնային տարբերակով։

Leave a Comment