ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանը պետք է ավելի լուրջ վերաբերվի Վաշինգտոնի հետկոնֆլիկտային առաջարկին, հակառակ դեպքում Իսլամական Հանրապետությունը լուրջ հետևանքների կբախվի։
«Ավելի լավ է շուտ լուրջ վերաբերվեն, քանի դեռ ուշ չէ, որովհետև երբ սա տեղի ունենա, այլևս հետդարձի ճանապարհ չկա, և հետևանքները տհաճ կլինեն», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանը ոչ մի հնարավորություն չունի հակամարտությունը իր օգտին շրջելու։