26 մարտի 2026 – 14:26 AMT
PanARMENIAN.Net – Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ներկայացվելու է Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվող միջոցառումը չի լինելու զորահանդես, այլ դիտարկվելու է որպես հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին, հայտնում է Aysor.am-ը:
«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև վստահեցրել է, որ ցուցադրությունը լինելու է տպավորիչ ՀՀ քաղաքացիների համար։