Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ի կատարումն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 80-Ա որոշման՝ Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Իզի Փեյ» բոլոր վճարամիջոցներով․

  • «Իզի Փեյ» վճարումների ընդունման ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներ,
  • «Իզի Փեյ» բջջային հավելված,
  • «Իզի Փեյ» պաշտոնական կայք,
  • «Իզի Փեյ» ընկերության մասնաճյուղեր։

Հավելնք նաև, որ «Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» բջջային կապի օպերատորի ծառայությունների դիմաց վճարումները։ 

Leave a Comment