Մենք ոչ մեկին չենք վախեցնում, այլ մտքեր ենք փոխանակում մեր հանրության հետ, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրողներին վախեցնում Ռոբերտ Քոչարյանով, ռուսներով կամ պատերազմով։
Նա միաժամանակ կրկնեց նախորդ ճեպազրույցի ժամանակ հայտնած իր այն միտքը, թե լրագրող Վահե Մակարյանը քվեարկելու է ՔՊ-ի օգտին, բայց չի բարձրաձայնում, քանի որ այդ մասին հայտարարելուց հետո նրա լրատվամիջոցի ֆինանսավորումը կկտրվի։
«Դուք լրագրող եք աշխատում, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև ձեզ ֆինանսավորողներին պետք եք, որ գաք էս միկրոֆոնների տակ կանգնեք, դոշ ծեծելով, ինչքան վիրավորական, բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն կա՝ անեք, իրենք էլ ասեն՝ տեսեք ինչ թույլ է, ծնոտին չտվեց»,-հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ իր ուժեղությունը ծնոտին տալու մեջ չէ, այլ՝ լեգիտիմության։
Փաշինյանն ընդգծեց՝ եթե ինքը վարչապետ չլինի՝ լրագրողը 4 ժամ հետո աշխատանք չի ունենալու, որովհետև չունի լրագրողին հարիր որակներ։
«Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք»,-հայտարարեց Փաշինյանը՝ խորհուրդ տալով աշխատել սեփական մասնագիտական որակների վրա։
«Ես էլ եմ գնում Կառավարման ակադեմիա։ Ես սովորում եմ,անընդհատ սովորում եմ, որովհետև ես տեսնում եմ, որ սխալվում եմ»,- ասաց Փաշինյանը։