Ի՞նչ նպատակ են հետապնդում Եվրամիության լիդերները

Ի՞նչ նպատակ են հետապնդում Եվրամիության լիդերները

26.03.2026 | 14:40

ԵՄ քաղաքական վերնախավը վերջին տարիներին մի քանի ճակատագրական սխալներ գործեց: Տուրք տալով ԱՄՆ նախորդ վարչակարգի ձգտումներին՝ միացավ ուկրաինական միջնորդավորված պատերազմին և ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին: Արդյունքում ստացվեց հակառակ արդյունքը: Ռուսաստանը դիմացավ և ծնկի չեկավ, իսկ պատժամիջոցները հավասարապես հարվածեցին նաև եվոպական տնտեսություններին, բարձրացան էներգակիրների գները սկսվեց դեինդուստրալիզացիայի գործընթաց, ծնվեցին լուրջ տարաձայնություններ Միության ներսում: Հաջորդ սխալը ռուսական երկու հարյուր միլիարդից ավելի միջոցների վրա կալանքն էր, որի դիմաց Ռուսաստանում գտնվող արևմտյան ակտիվներն ու սեփականությունը բռնագրավվման ենթարկվեցին: Սա նույնպես մեծ տնտեսական վնաս պատճառեց եվրոպական ընկերություններին: Եվ, որ ամենավնասաբերն էր, փլուզվեց մասնավոր սեփականության ու ֆինանսական կապիտալի անձեռնմխելիության համակարգը: Մի իրողություն որն օտարերկրյա ներդրումների և բանկային համակարգի նկատմամբ վստահելիության հիմքն էր: Հիմա դա ևս չկա: Անհասկանալի է մնում՝ արդյո՞ք ԵՄ լիդերները տնտեսական քաղաքականության հարցերում անգիտակ են, թե՞ գիտակ են, բայց այլ նպատակներ ունեն, հանուն որի զոհաբերում են տնտեսությունը:

Ժամանակը ցույց կտա:

Գարիկ Քեռյան

Մեկնաբանություններ

Leave a Comment